News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մաքսային միությանն եւ Միացյալ տնտեսական տարածքին Հայաստանի  անդամակցության պայմանագիրը  պատրաստվելու է մինչեւ հունիսի 1-ը եւ ներկայացվելու է պետությունների ղեկավարների քննարկմանը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, որ կայանալու է մայիսի 29-ին, Աստանայում:

Բելառուսի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Մինսկում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները հավանություն են տվել Մաքսային միությանն եւ Միացյալ տնտեսական տարածքին Հայաստանի  անդամակցության ճանապարհային քարտեզի՝ մինչ օրս կատարված աշխատանքներին: Մասնավորապես, ճանապարհային քարտեզի 126 կետերից, որ պետք է կատարվեին մինչեւ ստորագրումը, 111-ն իրագործվել է, իսկ 15-ը ներառվելու են ՄՄ-ին եւ ՄՏՏ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի մեջ:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարել էր 2013թ. սեպտեմբերի 3-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ