News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իգդիրում «Ադրբեջանի տուն» միության նախագահ Սերդար Ունսալը բողոքել է ապրիլի 24-ի հետ կապված Իգդիրի քաղաքապետի հայտարարության հետ կապված։

Իգդիրում «Ադրբեջանի տուն» միության նախագահ Սերդար Ունսալը հայտարարել է, թե Իգդիրի քաղաքապետ Շազիյե Օնդերը մամուլի միջոցով հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Ադրբեջանցի գործիչը շեշտել է, թե նման հայտարարությամբ հենց Իգդիրում հանդես գալը հետին նպատակներ է հետապնդում՝ պնդելով, թե Իգդիրում հայերը ցեղասպանության են ենթարկել թուրքերին։

Նշենք, որ Իգդիրի քուրդ քաղաքապետ Շազիյե Օնդերը ապրիլի 24-ի հետ կապված հայտարարությամբ էր հանդես եկել՝ քննադատելով Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը՝ շեշտելով, թե թուրքական իշխանությունների հակահայ քաղաքականությունը շարունակվել է նաեւ Թուրքիայի հանրապետության ստեղծումից հետո էլ։

Իգդիրի քաղաքապետը նշել է, որ Ցեղասպանության ժամանակ ոչ միայն զանգվածաբար կոտորել են հայերին, այլ նաեւ ոչնչացրել դպրոցները, եկեղեցիները, գերեզմանները եւ թալանել հայերի ունեցվածքը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ