News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայատյացության, անհանդուրժողականության խտրականության դրսեւորումները Ադրբեջանում սովորական երեւույթ են դարձել: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով պատգամավոր Թեւան Պողոսյանի հարցին, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Վերջին շաբաթվա ընթացքում Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը երկու հայտարարություն է արել, որ հիմնարար ազատությունների, հատկապես խոսքի ազատության եւ ընդհանրապես մարդու իրավունքների ոլորտում վիճակը Ադրբեջանում վատթարանում է:

Մենք լավ գիտենք, որ հայատյացության, անհանդուրժողականության խտրականության դրսեւորումները Ադրբեջանում սովորական երեւույթ են դարձել: Ես կարծում եմ, որ նման երկրի ոչ միայն նախագահությունը Եվրախորհրդում, այլ նաեւ անդամակցությունը պատիվ չի բերում այդ կազմակերպությանը»,- նշել է Նալբանդյանը:

Նախարարը նշել է, թե Հայաստանը Եվրախորհրդում բարձրաձայնում է Ադրբեջանում հայատյացության դրսեւորումների մասին: «Սակայն այդ դրսեւորումներն այնքան կոպիտ են, որ ակնհայտ են: Օրինակ՝ ինչ է նշանակում ադրբեջանցի ոստիկանապետի երեկ արված հայտարարությունը, որ Լեյլա Յունուսի նկատմամբ անմարդկային վերաբերմունքը արդարացված է նրա իբրեւ թե հայ լինելու հանգամանքով։ Այդպիսի բազմաթիվ դրսեւորումներ հայտնի են, թե Եվրախորհրդին, թե այլ կազմակերպություններին»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ