News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «անբեւեռ աշխարհ» ներդնում, որտեղ գոյություն ունի մեկ կանոն, որ ոչ մի կանոն չկա: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Նրա գնահատմամբ՝ նախկինում կար երկբեւեռ աշխարհ, փոխադարձ զսպումներ եւ «երկաթե վարագույր», հիմա աշխարհը բազմաբեւեռ է, իսկ Պուտինը այնտեղ իր ճշգրտումներն է մտցնում, « եւ դա սարսափելի է»:

Եվրահանձնակատարի կարծիքով՝ եթե Եվրոպան չդառնա «հստակ, ամուր ու միասնական» ընդդեմ Ռուսաստանի քարոզչական պատերազմի, ապա հետեւանքները իր համար ակնհայտ կլինեն:

Ֆյուլերի խոսքով՝ Արեւմուտքը սխալ թույլ տվեց, երբ լուրջ չընդունեց Պուտինի ուղերձը, ով տարիներ առաջ հայտարարեց, որ ԽՍՀՄ փլուզումը 20-րդ դարի ամենամեծ աղետն էր:

«Մեր կեսը ծիծաղեց, մյուս կեսը չհասկացավ, թե ինչի մասին է խոսքը»,-նշել է Ֆյուլեն՝ հիշեցնելով, որ 2008-ին, Բուխարեստում ՆԱՏՕ-Ռուսաստան գագաթաժողովի ժամանակ Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինան արհեստական երկիր է եւ այն ժամանակ էլ կեսը ծիծաղեց, մյուս կեսը՝ չհասկացավ: «Հիմա մենք արդեն հասկանում են ու արդեն չենք ծիծաղում»,-հայտարարել է Ֆյուլեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ