News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում սկսել են ստեղծել «stealth» hիբրիդային քարշակով մոտոցիկլ: Այն օգտագործելու են թշնամական պետությունների հետ սահմաններն անտեսանելի հատելու համար եւ այլ հակաահաբեկչական եւ ռազմական գործողությունների համար: Հիբրիդային շարժիչը թույլ կտա մեքենային անձայն տեղաշարժվել եւ ավելի քիչ վնասակար նյութեր է արտանետում, որոնց շնորհիվ նույնպես փոխադրամիջոցը հնարավոր է հայտնաբերել, հաղորդում է «Econet»-ը:

Նախագիծը հովանավորում է Պաշտպանական հետազոտական նախագծերի ամերիկյան գործակալությունը (DARPA), որն արդեն ողջ աշխարհում հայտնի է ռազմական առաքելությունների համար ունիկալ ռոբոտ-կենդանիների ստեղծմամբ: Մոտոցիկլը կօգնի հատուկ նշանակության ոչ մեծ ջոկատներին արագությամբ տեղաշարժվել մեծ հեռավորությունների վրա թշնամական տարածքներում՝ մնալով անտեսանելի:

«Logos Technologies»ժ-ի ինժեներները պատմում են, որ նոր փոխադրամիջոցը հեշտ կառավարելի է, ինչպես նաեւ մեծ արագություն զարգացնելու հնարավորություն ունի, ինչն իդեալական է դարձնում այն ամերիկացի զինվորների համար դժվար պայմաններում: Այդպիսի մոտոցիկլեր ապագայում նախատեսում են արտադրել նաեւ տրանսպորտային ընկերությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ