News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

12 ամիսների ընթացքում միջքաղաքային եւ միջազգային տրանսպորտի ուղեվարձը Հայաստանում էժանացել է 7,1%-ով: Այս մասին մայիսի 5-ին լրագրողներին հայտնել է  ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ դա հիմնականում պայմանավորված է ավիատոմսերի էժանացմամբ:

Նշենք, որ 2013 թ.  հոկտեմբերին Հայաստանում «բաց երկնքի» քաղաքականության ներդրման հետեւանքով գրանցվել էր ավիատոմսերի գների զգալի նվազում:  

Միեւնույն ժամանակ, հուլիսի 20-ից Երեւանում ներքաղաքական տրանսպորտի երթեւեկության սակագինն ավելացել էր 50 դրամով (ավտոբուսները եւ երթուղայինները` 150 դրամ, տրոլեյբուսը` 100 դրամ ), սակայն որոշումը ընդամենը 5 օր է գործել. աղմկոտ բողոքներից հետո քաղաքապետարանը կասեցրել էր դրա գործողությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ