News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորումն իր վրա է վերցրել Նիգերիայի հյուսիս-արեւելքում ավելի քան 200 դպրոցական աղջիկների առեւանգման պատասխանատվությունը: Կազմակերպության առաջնորդ Աբուբաքար Շեկաուն խոստացել է վաճառել աղջիկներին:

«Ես եմ առեւանգել աղջիկներին: Եվ կվաճառեմ նրանց, Ալլահի անունով եմ երդվում»,- «Ռոսբալտի»` Ռոյթերսին վկայակոչմամբ, ասվում է նրա տեսաուղերձում:

Հիշեցնենք` ապրիլի 16-ին Նիգերիայի Բոռնո նահանգնի դպրոցներից մեկից 223 դպրոցական աղջիկներ էին առեւանգվել: Ավելի ուշ տեղեկություններ էին տարածվել, որ նրանցից մի քանիսին ենթադրաբար Չադ եւ Կամերուն են տեղափոխել եւ որպես հարսնացու վաճառքի հանել` յուրաքանչյուրի դիմաց 12 դոլար պահանջելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ