News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեի հոդվածը, որը հրապարակվել է «Nouvelles d'Arménie» ամսագրում:1915թ.-ի Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր «ցավակցությունները» հայտնեց հայ զոհերի սերունդներին:

Միջազգային հանրությունը, սա համարելով քայլ առաջ, զարմացավ բացատրությունը, որը Էրդողանւ տվեց 2014թ.-ի ապրիլի 29-ին՝ ցինիկաբար հայտարարելով. «Եթե դա ցեղասպանություն լիներ, արդյո՞ք Թուրքիայում դե հայեր կլինեին»: Չնայած նրան, որ նույնիսկ Ֆրանսուա Օլանդն այդ «ցավակցություններն» անվանեց էվոլյուցիա, մենք կարող ենք հարց տալ Թուրքիայի վարչապետի իրական դրդապատճառների մասին ընդամենը մեկ ամիս անց նախագահ Օլանդի հետ առեւտրային բանակցություններից  հետո Թուրքիա կատարած այցի ժամանակ: Իր «ցավակցությունները» հայտնելով հայ զոհերի թոռներին՝ փոխարենը գոնե ներողություն խնդրելու, Էրդողանն ամրապնդում է ժխտման իր դիրքորոշումը: Միակ նորարարությունն այն է, որ նա վերջ է տալիս խուսափելու քաղաքականությանը:Հավասարակշռելով «միլիոնավոր օսմանցի քաղաքացիների» տառապանքները, նույնիսկ չհիշելով Հայոց ցեղասպանության մասին, Էրդողանը ցանկանում է «ազատորեն կարծիքներ փոխանակել պատմական հարցի վերաբերյալ», ինչը թույլ կտա ժխտողներին «կարծիքներ» հայտնել:

Միայն միամիտ կամ կողմնակալ դիտորդները կարողացան եզրակացնել, որ կարող են 1915թ.-ի ցեղասպանության ճանաչում ակնկալել: Դրա հետ մեկտեղ 2014թ.-ի ապրիլի 25-ին «Le Monde»-ում հրապարակված հոդվածում մենք կարդացինք՝ անցյալ տարի Ելիսեյան պալատն առաջարկել է օրինագիծ ցեղասպանության ժխտման քրեականացման մասին, որն ուղարկվել է Պետական խորհուրդ փորձքննության եւ մինչեւ հիմա լռություն է տիրում: Հոդվածում նշվում էր, որ «Պետական խորհուրդն անբարենպաստ կարծիք է հայտնել կառավարության ներկայացրած նոր տեքստի վերաբերյալ այն հիմքվո, որ դրանում խախատվում է քրեական օրենքի կանխատեսելիության սկզբունքը»: Այս անհաջողությունը երբեք չի հրապարակվել:

Սա բացատրում է Ֆրանսու Օլանդի հայտարարության ազդեցությունը 2014թ.-ի մայիսին Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ ինչպես նաեւ 2015թ.-ի ապրիլին, հիշողության եւ քաղաքակրթության կենտրոնի ստեղծման մասին եւ այլն: Որքան նվաստ միջոցներ սփոփանքի համար, երբ միակը, ինչը երկու տարի սպասում են ֆրանսիայի ծագումով հայերն ու մարդու իրավունքների պաշտպանները՝ ժխտումը քրեականացնող օրենքն է:Ես բավականին ներգրավված է 1915թ.-ի ցեղասպանության ժխտման գործընթացի մեջ, որպեսզի արձագանքի այս նոր հարձակմանը՝ հատկապես հաշվի առնելով, որ 2011թ.-ի հոկտեմբերի 18-ին առաջարկեցի № 3842 օրենքը ռասիզմի դեմ պայքարի օրենսդրության վերանայման վերաբերյալ, ինչպես նաեւ հայոց ցեղասպանության ժխտման համար պատժելու վերաբերյալ:

ՄԻԵԴ-ի որոշումը Փերինչեքի գործով ապացուցում է, որ քրեականացման մասին օրենքն առավել քան երբեւէ հարկավոր է: Իրավիճակն այսօր պարզ է: Սոցիալիստական մեծամասնությունը քաջություն չի ունենա ներկայացնել օրենքը մինչեւ 2017թ.-ը: Ֆրանսու Օլանդի քաջությունը նույնպես չբավականացրեց Էրդողանի ցինիզմին պատասխանելու համար: Սակայն հնարավոր չէ պատկերացնել ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումների կազմակերպումը, եթե արդարությունը չի հաղթանակելու դրա զոհերի եւ նրանց սերունդների համար: Անհրաժեշտ է սպասումի փոխարեն այլընտրանքային որոշում գտնել: Սակայն ի՞նչ ենք մենք ակնկալում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ