News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ծնունդով սիրիական Քեսաբի քաղաքացի Ջոզեֆ Մանջիկյանն իր 104-ամյա տարդարձը նշում է քալիֆորնիական Փասադենա քաղաքում ընտանիքի, ընկերների եւ համայնքի ղեկավարների մասնակցությամբ:՞ Այդ մասին գրում է «Asbarez» թերթը:

Ամերիկացի կոնգրեսական Ջուդի Չուն նրան Կոնգրեսի Հավաստագիր է շնորհել նրա կյանքի պատվին: Միջոցառմանը ներկա է եղել Սիերա-Մադրե քաղաքի քաղաքապետ Ջոն Խարաբեդյանը եւ ահլ գործիչներ: «Հայրս Քեսաբի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Փրկվելով 1915թ.-ի ցեղասպանությունից, ընտանիքի եւ ընկերների կորստից հետո նա հասկանում է, որ կյանքում ամենամեծ հարստությունն այն ժամանակը գնահատելու կարողությունն է, որն անցկացնում ես ընտանիքի, ընկերների հետ»,-ասել է հոբելյարի որդի Հայկ Մանջիկյանը:

Ջոզեֆ Մանջիկյանը ծնվել է 1910թ.-ի մայիսի 9-ին սիրական Քեսաբում, որն այն ժամանակ մտնում էր Օսմանյան կայսրության մեջ: Ցեղասպանության տարիներին հորը զորակոչել էին թուրքական բանակ, որից հետո սպանել էին մյուս հայերի հետ: Գյուղ բնակիչները փաախել են Դեր-էզ-Զորի անապատ: Մանջիկային հաջողվել է փրկվել: Քեսաբի փրկված բնակիչներին հաջողվել է Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտից հետո իրենց գյուղ վերադառնալ: Սակայն 2014թ.-ի մարտին Քեսաբը դարձյալ հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, երբ ծայրահեղական գրոհայինների խումբը թուրքական սահմանից ներխուժեց Սիրիա եւ տեղի բնակիչներին տեղահանեց իրենց բնակավայրերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ