News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Հրաշալի քառյակի»՝ կառավարության նոր ծրագրի քվեարկությունը բոյկոտելը «մեսիջ» կլինի հասարակության եւ իշխանությունների համար: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Քառյակը պետք է նախնական որոշում կայացնի, թե ինչպես է քվեարկելու կառավարության նոր ծրագրին: Քառյակն առանձին-առանձին վերցրած վտանգ չի ներկայացնում իշխանությունների համար, դրա համար պետք է միասնական գործեն եւ միասնական դիրքորոշում հայտնեն, իսկ միասնական ճիշտ որոշումը կլինի բոլյկոտելը, չմասնակցելը, որը հասարակության եւ իշխանության համար մեսիջ կլինի»,- ասաց նա:

Երվանդ Բոզոյանի խոսքով՝ անկախ ամեն ինչից, թե ինչ ծրագիր կներկայացնի կառավարությունը, քառյակը պիտի բոյկոտի այն:

«Եթե ներկայացվի ծրագիր, որը կկրկնի Տիգրան Սարգսյանի նույն ծրագիրը, ապա քառյակը շատ կոշտ դիրքորոշում պիտի հայտնի: Իսկ մնացած դեպքում չպետք է մոռանալ ԱԺ նախագահի ընտրության փորձն, որ այսօր էլ այս վիճակը չլինի: Դրա համար պետք է հստակ հայտարարել, որ բոյկոտում է»,- ավելացրեց նա:

Հարցին՝ արդյոք ԲՀԿ-ն էլ կբոյկոտի կառավարության նոր ծրագրի քվեարկությունը՝ Բոզոյանը հստակ պատասխանեց. «Այո, ԲՀԿ-ն էլ կմիանա մյուս ուժերին եւ միասնական որոշում կկայացնեն, հակառակ դեպքում դա վատ մեսիջ կլինի հասարակության համար: Իշխանությունները զգոն են, երբ զգում են ընդդիմության շունչը, հենց օրինակ կառավարության փոփոխությունը, կուտակայինի վերաբերյալ կայացվելիք որոշումները: Այսքանից հետո հասարակությունը պետք է ճնշի, որ քառյակը միասնական գործի»:

Նշենք, որ ապրիլի 30-ին Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում հայտարարել էր, որ կառավարության նոր ծրագիրը կներկայացվի մայիսին:

Նույն օրը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ կառավարության նոր ծրագրի քվեարկությունը վերջին քննությունն է լինելու քառյակի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ