News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Հայաստանում նշում են Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 69-րդ տարեդարձը: Ավանդույթի համաձայն՝ հիմնական միջոցառումները տեղի կունենան Հաղթանակի այգում: Այստեղ կհավաքվեն պատերազմի վետերաններ, ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ: Տեղի կունենան Հավերժական կրակի մոտ ծաղիկներ դնելու հանդիսավոր արարողություն: Ժամը 17.00-20.00-ին Զաքյան փողոցում գտնվող մանկական այգում կկազմակերպվի տոնական համերգ:

Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել է ավելի քան կես մլն հայ Հայաստանից, 100 հազարը՝ սփյուռքից եւ ԽՍՀՄ այլ հանրապետություններից, այդ թվում 10 հազար հայուհիներ, որոնցից 4 հազարը՝ Հայաստանից, մոտ 1600-ը՝ Ղարաբաղից, մնացածը՝ սփյուռքից եւ ԽՍՀՄ այլ հանրապետություններից:

Պատերազմին տարբեր ճակատներում կռվել է 6 ամբողջական հայկական դիվիզաներ, եւս 7 դիվիզիա՝ հիմնականում հայերից կազմված:

Հայ ժողովուրդն այդ պատերազմում 4 մարշալ է տվել՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով, Սերգեյ Ագանով եւ մեկ ծովակալ՝ Հովհաննես Իսակով: Մոտ 70 հայ գեներալներ ղեկավարել են դիվիզիաներ եւ ավելի մեծ միավորումներ: ավելի քան 100 հայեր ԽՍՀՄ հերոսի կոչում են ստացել, նրանցից երկուսը (Հովհաննես Բաղրամյան եւ Նելսոն Ստեփանյան) կրկնակի հերոսի կոչում:

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին եւս մեկ հաղթանակ է տարել. 22 տարի առաջ այդ օրը ավարտվել է Շուշիի ազատագրման գործողությունը: Շուշիի ազատագրումն սկսվել է 1992-ի մայիսի  8-ին: Հարձակումը իրականացվել է մի քանի ուղղություններով: Այն տեւել է մոտ 36 ժամ: Արդեն մայիսի 9-ի առավոտյան ժամը 04.00-ին հակառակորդի բոլոր կազմավորումները լքել էին Շուշին:

Հայկական կողմը Շուշիի ազատագրման ժամանակ կորցրել է 58 մարտիկ, ադրբեջանական կողմը՝ 200: Շուշիի ազատագրումը բեկումնային դարձավ ղարաբաղյան ողջ պատերազմի ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ