News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Մոսկվայի Նովոդեւիչյե գերեզմանատանն ամփոփված Խորհրդային միության հերոսներ՝ ականավոր պետական եւ ռազմական գործիչ, ծովակալ Հովհաննես Իսակովի եւ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի շիրիմներին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի նախօրեին Հանրապետության նախագահը ծաղիկներ է դրել Մեծ հաղթանակին իրենց զգալի ներդրումն ունեցած հայ նշանավոր զորավարների գերեզմաններին եւ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ