News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանը ողջունում է ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգային խորհրդարանի որոշումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ:  Այս մասին հայտնել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով NEWS.am-ի այն հարցին, թե որն է ԱԳՆ արձագանքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին Քալիֆորնիայի Ասամբլեայի որոշմանը։

«Որքան Ադրբեջանը կշարունակի խոչընդոտել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի եւ եռանախագահների ջանքերը, այնքան նորանոր համանման որոշումներ ու բանաձեւեր կարելի է ակնկալել, որոնք ճանապարհ կհարթեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման համար», - ասել է արտգործնախարը։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Վեհաժողովը ընդունել է համատեղ բանաձեւ ի սատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատ եւ անկախ պետություն կառուցելու ջանքերի։ Բանաձեւը ոչ միայն ճանաչում է ԼՂՀ անկախությունը, այլեւ կոչ է անում ԱՄՆ դաշնային կառավարությանը ճանաչել ԼՂՀ-ն որպես ինքնիշխան պետություն: Բանաձեւն ընդունվել է Քալիֆորնիայի օրենսդիրների բացարձակ մեծամասնությամբ՝ 70 կողմ եւ մեկ ձեռնպահ ձայներով:

Նշենք, որ Քալիֆորնիան դարձել է ԱՄՆ 5-րդ նահանգը, որը ճանաչել է ԼՂՀ անկախությունը: Մյուս 4 նահանգներն են Ռոդ Այլենդը, Մասաչուսեթսը, Մենը եւ Լուիզիանան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ