News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Chrysler ընկերությունը ամբողջ աշխարհից ավելի քան 780 հազ. ավտոմեքենա է հետ կանչում բռնկման  վտանգ պարունակող թերությունը վերացնելու համար, հայտնել են ընկերության ներկայացուցիչները։

Հետկանչի ենթակա են Chrysler Town & Country եւ Dodge Grand Caravan մեքենաները, որոնք թողարկվել էին 2010թ. օգոստոսից 2013թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում։

Ընկերությունը հայտնել է, որ դրանցից 760 հազարը ԱՄՆ-ում են, Կանադայում կամ Մեքսիկայում, 20 հազարից ավելին` այլ պետություններում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ավտոկոնցեռնի մասնագետները նշում են, որ  տվյալ մոդելներում պատուհանի ապակին բարձրացնող էլեկտրական  սարքի անսարքություն կա, որը կարող է դառնալ բռնկման պատճառ: Ըստ Chrysler-ի` գրանցվել է այդպիսի 36 դեպք: Միջադեպերի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ