News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` Հայաստան այցի շրջանակում ֆրանսիացի գործարարներից կազմված պատվիրակության անդամ է լինելու տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող «Web-ISI» ֆրանսիական ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մնացականյանը, գրում է «Nouvelles d`Arménie» պարբերականը:

Ավելի քան 10 տարի տեղեկատվական համակարգերի ոլորտում մասնագիտացած «Web-ISI» ընկերությունը որպես Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ հաջող տնտեսական համագործակցություն վարող ձեռնարկություն է ընտրվել: Այդ առթիվ Արմեն Մնացականյանը հայտարարել է. «Web-ISI» ընկերության առավելություններից մեկն այն է, որ այն տարիներ շարունակ իր ֆրանսիացի եւ հայ աշխատակիցների փորձի եւ փոխադարձ ներդրման վրա հենվելու հնարավորություն է ունեցել: Բարձր որակավորում ունեցող 35 ինժեներներից բաղկացած Հայաստանում գործող մեր թիմը ամենաբարդ տենդերային պահանջներին արձագանքելու հնարավորություն է ընձեռում»:

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հարավային Կովկաս այցի շրջանակում Երեւան կժամանի մայիսի 12-ին: Բանակցությունները քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ ներդրումների խթանմանն  ուղղված կլինեն: Ֆրանսուա Օլանդի այցի շրջանակում նախատեսվում է նաեւ գործարար համաժողով կազմակերպել: Նախագահը նաեւ «Carrefour»-ի առաջին հայկական հիպերմարկետի առաջիկայում բացման վայրը կայցելի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ