News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչները հերթական անգամ հայտարարել են, որ չեն ճանաչելու հանրաքվեի արդյունքները, որոնք մայիսի 11-ին անց են կացվում Ուկրաինայի հարավ-արեւելքում:

«Հանրաքվեն», որը պետք է անցկացվի մայիսի 11-ին Ուկրաինայի արեւելքում անջատողականների զինված խմբերի կողմից՝ ուկրաինական օրենսդրությանը համապատասխան, անօրինական է, սա փորձ է ստեղծել հետագա բաժանում եւ անկարգություն: Եթե այդ «հանրաքվեն»  կայանա, ապա կխախտի միջազգային օրենսդրությունը եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: ԱՄՆ-ը չի ճանաչելու դրա արդյունքները»,- հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին:

Փսակին նաեւ նշել է, որ Վաշինգթոնին հիասթափեցրել են ռուսական իշխանությունների գործողությունները, որոնք «իրենց ազդեցությունը չօգտագործեցին «հանրաքվեն» կանխելու համար: Պետդեպարտամենտում ընդգծել են, որ ռուսական զորքերը դեռ Ուկրաինայի հետ սահմանին են, հաղորդում է «GORDONUA.COM»-ը:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ուկրաինայի Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերում կարգավիճակի փոփոխության վերաբերյալ հանրաքվե է անցկացվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ