News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը


Մայիսի 12-ի Երեւանյան մենահամերգից հետո աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրին հյուրանոցի նախասրահում սպասում էին երկրպագուները։ 89-ամյա երգիչը թեեւ նշեց, որ հոգնած է եւ ուզում է հանգստանալ, բայց սենյակ բարձրացավ միայն նախասրահում իրեն սպասող բոլոր երկրպագուների հետ լուսանկարվելուց եւ նրանց ձայնասկավառակները մակագրելուց հետո։

89-ամյա լեգենդար երգահանը, որը մայիսի 22-ին կդառնա 90 տարեկան, հայ հանդիսատեսին նվիրեց մոտ մեկ ժամ տեւողությամբ անմոռանալի համերգ, որի ընթացքում կատարեց իր ամենասիրված գործերը։

Այս համերգը աշխարհահռչակ ֆրանսահայ երգահանի 90-ամյա հոբելյանի առթիվ նախաձեռնված համերգային շրջագայությունների շարքից էր։ Մայիսի 22-ին Ազնավուրն իր 90-ամյակը կնշի Գերմանիայում, որտեղ նախատեսվում է մենահամերգ Բեռլինի «02 World» մարզադաշտում, մայիսի 24-ին համերգ կունենա Ֆրանկֆուրտում, հունիսի 26-ին՝ Բարսելոնայում, որից հետո կմեկնի ԱՄՆ։

Նշենք, որ իր 90-ամյա հոբելյանի առիթով Ազնավուրը անակնկալ էր պատրաստել իր երկրպագուների համար` ապրիլի 28-ին թողարկելով իր տարբեր տարիների ստեղծագործությունները մեկտեղող՝ 32 ձայնասկավառակներից պատրաստված ձայնադարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ