News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մայիսի 13-ին, ՀՀ նախագահի նստավայրում տեղի են ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի եւ պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանն առանձնազրույցի ավարտին Ֆրանսուա Օլանդին պարգեւատրել է Փառքի շքանշանով` հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման, Հայաստանի Հանրապետության եւ Ֆրանսիայի Հանրապետության միջեւ համագործակցության խորացման եւ ընդլայնման գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար: Ֆրանսիայի նախագահը նախագահ Սերժ Սարգսյանին պարգեւատրել է Ֆրանսիայի «Արժանիքների համար» ազգային շքանշանով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ