News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Անգլիայի բնակչուհին տառապում է թերեւս աշխարհում ամենաանբացատրելի եւ տարիօրինակ ֆոբիաներից մեկի պատճառով: Աղջկա խոսքով՝ նա մահու չափ վախենում է պահարաններից:

20-ամյա Քիրսթի Հյուզը նույնիսկ չի կարող պահարանից կախված հայելուն նայել այն բանից հետո, երբ մանկության տարիներին վախեցել է սարսափ ֆիլմից: Այժմ նա նույնիսկ մանկական ֆիլմեր չի նայում, որտեղ պահարաններ կան:

Վախն առաջին անգամ դրսեւորվել է 10 տարեկանում, եւ միայն անցյալ տարի Քիրսթիի համարձակությունը բավականացրել է պահարան գնելու համար:

«Ֆիլմում, որը դիտել եմ մանկության տարիներին, տղան անհետանում է պահարանում, ու այդ պահից ի վեր վախենում եմ պահարաններից»,- խոստովանել է Հյուզը «Mail Online»-ին տված հարցազրույցում:

Ամենից շատ աղջիկը վախենում է հին պահարաններից, որոնք նման են Նարնիո տանող պահարանին: Քրիսթիի խոսքով՝ դրանք իսկապես սարսափելի տեսք ունեն:

Պահարանների ֆոբիան այնքան հազվագյուտ է, որ նույնիսկ անուն չունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ