News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Շանհայում մայիսի 13-15-ը տեղի է ունեցել «SIAL CHINA 2014» սննդի միջազգային տոնավաճառը, որին մասնակցել են 90 երկրից սնունդ արտադրող ավելի քան 2400 ընկերություն: Տոնավաճառին առաջին անգամ ներկայացվել են հայկական արտադրության «ԱՐԵՎԱ» բնական հյութերը: Հայկական արտադրանքի շնորհանդեսին մասնակցել է Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:

Հայկական հյութերը մեծ հետաքրքրություն են առաջացրել տոնավաճառ այցելող գործարարների եւ չինացի սպառողների շրջանում:

«ԱՐԵՎԱ» ընկերության ներկայացուցիչ Պավել Կարապետյանի փոխանցմամբ՝ հյութերի առաջին խմբաքանակը՝ ավելի քան 10 հազար շիշ, արդեն իսկ ներմուծվել է Չինաստան եւ չինացի գործընկերների միջոցով հաջողությամբ սպառվում է: Ծրագրվում է ներմուծման ծավալները մոտ ապագայում հասցնել տարեկան 200-300 հազար շշի:

Չինացի գործընկերների հետ «ԱՐԵՎԱ» ընկերության համագործակցությունը սկսվել է դեռեւս նախորդ տարվա օգոստոսին: Հայկական կողմի հրավերով չինացի գործարարներն այցելել են Հայաստան՝ տեղում ծանոթանալով հայկական մրգերին եւ դրանցից ստացվող օրգանիկ հյութերի արտադրությանը:

«ԱՐԵՎԱ» ընկերությունը 2010թ.-ից հայկական հյութեր է ներմուծում Սինգապուր, ապա նաեւ Մալազիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ