News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը սիրում է ծագումով հայ ամերիկյան  երգչուհի Շերի (Շերիլին Սարգսյան) արվեստը եւ երգերը, NEWS.am-ին հայտնել է դեսպան Ջոն Հեֆերնը:  «Twitter»-ի իր էջում Հեֆերնը տեղադրել է 1967թ. շատ հին լուսանկար՝ Շերի մասնակցությամբ, որն արվել էր Բեւերլի Հիլզում: Լուսանկարը տեղադրելով՝ Հեֆերնը երգչուհուն կոչ է արել կրկին այցելել Հայաստան: 

Նշենք, որ Շերլին Սարգսյանը եղել է Հայաստանում ղարաբաղյան պատերազմի առաջին տարիներին: Երգչուհին զարմացել էր, որ նման է բոլորին, եւ բոլորն՝ իրեն: «Ինձ համար դա բացահայտում էր. այո, ես իսկապես հայուհի եմ: Սակայն քանի դեռ ես այնտեղ չէի եղել, ես դա չէի զգում: Մեր բեռնատար օդանավը մարդասիրական օգնություն տեղ հասցրեց:  Նրանք ցնցված էին, նրանք մնացել էին առանց ծածկի եւ սննդի: Հիանալի է, որ ես Հայաստան եկա եւ կարողացա օգնել մարդկանց», - այն ժամանակ ասել էր Շերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ