News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներոբ ներկայացնում է տեսաբան Քեւին Էրքելեթյանի հոդվածը, որը հրապարակվել է ֆրանսիական «Marianne» ամսագրում:

Ֆրանսուա Օլանդը խաբեց մեզ: Նա սոցիալ-դեմոկրա՞տ է: Ֆրանսիայում՝ հնարավոր է… Սակայն երբ ճանապարհորդում է աշխարհուն, վերածվում է առեւտրականի, ով ամբողջության ապագաղափարայնացվում է: Երկուշաբթի Բաքվում Դոնեցկի եւ Լուգանսկի ռուսամետ անջատողականների կազմակերպած խորհրդրատվությունները «անվավեր» ճանաչեց: Առավել ծիծաղելի է, երբ պետության ղեկավարը քննադատում է հանրաքվեն ավտորիտար վարչակարգ ունեցող երկրի մայրաքաղաքում:

Ֆրանսիայի նախագահը հոգ տարավ, որպեսզի ճանաչի «նշանակալի» ձեռքբերումները, որոնք Ադրբեջանը «տարածաշրջանի եւ ողջ աշխարհի համար օրինակ են դարձնում»: Նա ճառով հանդես եկավ 30 ֆրանսիացի ձեռներեցների ներկայությամբ, ովքեր եկել են գումար վաստակել կովկասյան այս փոքր պետության էներգետիկ ռեսուրների շնորհիվ, չէ որ Ադրբեջանի ընդերքը հարուստ է նավթով: Թեեւ վարչակարգից գազի հոտ է գալիս:

«Սա կիսաավտորիտար վարչակարգ է,- նշում է Միջազգային հարաբերությունների կենտրոնի գիտաշխատող Բայրամ Բալջին:- Այն հիմա ավելի բաց է, քան Կենտրոնական Ասիայի որոշ երկրներում»: Անտեղի համեմատություն, հատկապես կլանային համակարգի համար, որը 1969թ.-ից կառավարվում է Ալիեւների ընտանիքի կողմից(բացառությամբ 1986-1993թթ. ընկած ժամանակահատվածը): Որդի Ալիեւը 2003թ.-ին փոխարինեց հորը եւ փոխեց Սահմանադրությունը՝ պաշտոնում հնարավորինս երկար մնալու համար: Վերջին ընտրությունների արդյունքը 7 ամիս առաջ հայտարարվեց՝ ընտրություններից մեկ օր առաջ: «Ռեժիմն ընտրությունները կեղծելու սովորություն ունի»,- հաստատում է Բայրամ Բալջին:

Թուրքիայի դաշնակից Ադրբեջանն առ այսօր չի մարսել կոկասյան հարեւանի հաղթանակը, որն իրենից Լենռային Ղարաբաղը վերցրեց: Տարածքը պատմականորեն բնակեցված էր հայերով, սակայն 1921թ.-ին Ստալինը այն միացրեց Ադրբեջանական ԽՍՀ-ին: Պատերազմի ավարտից 20 տարի անց հաշտության պայմանագիր չի կնքվել: Տարածքն իրեն անկախ է հռչակել, սակայն միջազգային ճանաչում չի ստացել, ում համար «ստատուս քվոյի պահպանումը արդի պայմաններում չարյաց փոքրագույնն է», ինչպես նշել է Քաղաքական հետազոտությունների փարիզյան ինստիտուտի դասավանդող Գայձ Մինասյանը: Հարաբերական զինադադարն է, որ տարածաշրջանում քիչ թե շատ կայունություն է պահպանում: Իսկ 2012թ.-ին Իլհամ Ալիեւը հայտարարեց. «Ադրբեջանի թշնամին է ողջ աշխարհի հայությունը»:

Իսկ ի՞նչ կարող ենք նշել մարդու իրավունքների վերաբերյալ: «Վարչակարգը միշտ անտեսել է դրանք,- խոստովանում է Բայրամ Բալջին:- Սակայն վերջին շաբաթների ընթացքում հայացքներն Ուկրաինային են ուղղված, նա իրեն ազատ է զգում, շատ լրագրողներին են ձերբակալել»: Գայձ Մինասյանի խոսքով՝ նախագահ Օլանդն անդրադարձավ «մարդու իրավունքների հարցին», սակայն «մակերեսորեն»: Չէ՞ որ Ադրբեջանի արտահանումը Ֆրանսի կազմում է 1.7 մլրդ եվրո: Նա ԵՄ համար լավ գործընկեր է: Սա՞ է այն Եվրոպան, որի մասին Օլանդը խոսում էր «Le Monde»-ի իր վերջին հոդվածում: Բիզնեսի գեղեցիկ, մեծ ու գրավիչ Եվրոպա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ