News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Գիշերը թանգարանում» ակցիայի անցկացման ժամանակ գլխավոր խնդիրներից մեկը անվտանգության ապահովումն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, Մոսկվա-Երեւան-Թբիլիսի տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Հայաստանի մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը:

Նրա խոսքով՝ բնակչության տարբեր տարիքային եւ սոցիալական խմբերի այցելուների հոսքը պահանջում է անվտանգության ապահովում եւ հանգիստ տեղաշարժ այն թանգարաններ, որոնք գտնվում են Երեւանի կենտրոնում. օրինակ Երվանդ Քոչարի թանգարան կամ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան»,-հավելել է Սամուելյանը:

Բացի այդ, մշակույթի փոխնախարարը ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ թանգարանների կոլեկտիվներն ի վիճակի չեն սպասարկել այդ քան մեծ քանակությամբ այցելուների: Տեսակամուրջի մեկ այլ մասնակից՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը նշել է, որ 2013-ին մի քանի ժամվա ընթացքում թանգարան է այցելել 5 հազար մարդ:

Նշենք, որ մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը: Մայիսի 17-ին տեղի կունենա «Գիշերը թանգարանում» համաեվրոպական ակցիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ