News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Ուրֆա նահանգի (Ուռհա, Եդեսիա) հայկական Գերմուշ(Կամուրջ) գյուղի հայկական եկեղեցին, որը 2 տարի առաջ հայտարարվել էր զբոսաշրջային կենտրոն, շարունակվում է անխնա թալանվել անհայտ անձանց կողմից։

Թուրքական Yeniurfagazetesi կայքի փոխանցմամբ՝ Գերմուշ գյուղի բնակիչներն անհանգստացած են, որ 1895 թվականին հայերի կողմից կառուցված եկեղեցին 1915-ից հետո բախտի քմահաճույքին է մատնվել։

Թեեւ եկեղեցին զբոսաշրջային կենտրոն է հայտարարվել եւ 2013-ին հատուկ մաքրություն է անցել, այն շարունակում է  մնալ գանձագողերի թիրախը։

Տեղի բնակիչները նշել են, թե նախորդ տարի մի հրապարակում էր եղել, որ եկեղեցին օգտագործվում է որպես ախոռ, որից հետո մի պահ ուշադրություն է դարձվել եւ նորից մոռացվել եկեղեցու պահպանության մասին։

Գյուղացիները նշել են, թե իրենք կարեւորում են պատմական կառույցը, փորձում պահպանել այն, սակայն իրենց արածը բավարար չէ եկեղեցու պահպանման համար։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ