News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Հատուկ քննչական ծառայությունը պետք է հարցաքննի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին եւ տարածքային կառավարման նախկին նախարար Հովիկ Աբրահամյանին՝ պարզելու համար, թե նրանք ինչ մասնակցություն են ունեցել մարտիմեկյան դեպքերին: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

«Ցուցակը, որը հրապարակել էինք փետրվարին, պետք է համալրենք նոր անուններով: Նրանք են՝ Սյունիքի այդ ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, թե որտեղ է նա գտնվել եւ ինչ մասնակցություն է ունեցել: Ես մի բան գիտեմ՝ եթե նա մարտի 1-ի դեպքերին չմասնակցեր, ապա չէին դադարեցնի իր որդու եւ թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը: Նույնը վերաբերվում է Ռուբեն Հայրապետյանին, որը  Հարսնաքարի գործից չոր դուրս եկավ: Ցուցակում է նաեւ տարածքային կառավարման այդ ժամանակվա նախարար Հովիկ Աբրահամյանը, որը բոլոր մարզպետներին ղեկավարողն է: Բացի դրանից՝ որոշ պատգամավորներ նույնպես պետք է քննվեն, օրինակ Մնաց Մնացականյանը: Իմ առաջին ցուցակում ես նշել էի այդ ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին եւ շտաբի պետ Սեյրան Օհանյան, սակայն չպետք է մոռանալ իրենց հրամանատարներին»:

Նշենք, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը փետրվարի 28-ին հրապարակել է «2008թ. մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ մարդկության դեմ կատարված հանցագործության անմիջական պատասխանատուների, հանցակիցների եւ կոծկողների ցուցակը»: Այս ցուցակում են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վարդան Օսկանյանը եւ այլ պետական գործիչներ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ