News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գերագույն խորհրդի անդամ եւ Արաբական Շարջա էմիրության կառավարիչ շեյխ դոկտոր Սուլթան բին Մուհամադր ալ-Քասիմին Շարջայում մայիսի 17-24-մ անցկացվող 13-րդ թատերական փառատոնի մասնակիցներին հրավիրել է ուղեկցել իրեն նոյեմբերին Հայաստանում անցկացվող Միջագային թատերական կոնֆերանսի ժամանակ: Այդ մասին գրում է «The Gulf Today»-ը:

Ընդունելով թատերական փառատոնի մասնակիցներին՝ շեյխը կոչ է արել Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ բոլոր երկրների համար թատերական ինստիտուտ ստեղծել, որպեսզի հետեւեն տարածաշրջանում թատերական շարժումներին եւ զարգացնեն այն թատերական խմբերի աջակցության ճանապարհով:

«Քանի որ թատրոնը բոլոր արվեստների մայրն է, մենք պետք է ուշադրություն դարձնենք նրան, որը նպաստում է հասարակության անդամների դաստիարակությանը՝ որքան էլ որ տարբեր  լինեն սոցիալական կարգավիճակները»,- ասել է շեյխ Սուլթան բին Մուհամադր ալ-Քասիմին՝ պատմելով իր թատրոնի հետ իր անձնական փորձի մասին եւ այն մասին, թե ինչն է իրեն ոգեշնչել ուսումնասիրել դերասանական վարպետությունն ու գրական ստեղծագործություններ գրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ