News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երուսաղեմի «The Times of Israel» թերթն առանձնացրել է աշխարհի այն վեց քաղաքները, որտեղ անշարժ գույքն ավելի էժան է, քան Երուսաղեմում: 173 հազար ամերիկյան դոլար եւ քիչ գումարի դիմաց անշարժ գույք հնարավոր է ձեռք բերել ամերիկյան Ֆլորիդա նահանգի Սենտ-Փիթերսբերգ քաղաքում, Աթենքում, Լիմայում, Նայրոբիում, Երեւանում են Դամասկոսում:

Թերթի համաձայն՝ 173 հազար դոլարի դիմաց գրեթե անհնար է Իսրայելում տուն գտնել, որտեղ վերջին տարիներին բնակարանների գներն աճել են, շինանարարները դադարել են փոքր  տներ կառուցել: Սակայն պարբերականը նշում է, որ այդ գումարի դիմաց լավ բնակարարններ հնարավոր է գտնել Իսրայելի սահմաններից դուրս:

«Արարատ լեռան ստվերում է ընկած հնագույն քաղաք Երեւանը, որտեղ մետրոյի համակարգ կա, ինչի մասին դուք չգիտեք, կան ամրոցներ, հնագույն ավերակներ, խորհրդական ոճով ճարտարապետություն, Մայր Հայաստանի հսկա արձան: Բացի այդ այնտեղ դուք կարող են 100 մետր անշարժ գույ ձեռք բերել 65 408 300 հայկական դրամի դիմաց»,- նշել է «The Times of Israel» թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ