News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը շարունակելու է Հայաստանը ներկայացնել միջազգային մրցաշարերում: Ըմբիշի հայրը` Գեւորգ Ալեքսանյանը, NEWS.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը, թե Արթուր Ալեքսանյանը պատրաստվում է դուրս գալ ըմբշամարտի Հայաստանի հավաքականից եւ հանդես գալ ուրիշ երկրի դրոշի ներքո:

«Չգիտեմ` որտեղից այդ տեղեկությունները: Իմ տղան հիմա պատրաստվում է  աշխարհի առաջնությանը, եւ սեպտեմբերի 14-ից սկսվում են իր ելույթները, իհարկե Հայաստանի դրոշի տակ»,- ասաց նա` հավելելով, որ որդին այս պահին Ծաղկաձորում մասնակցում է հավաքականի ուսումնամարզական հավաքին:

Հիշեցնենք, որ մամուլի տեղեկություններով` մայիսի 9-ին Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը բռնություն էր կիրառել ըմբիշի նկատմամբ:

Այս միջադեպի մասին Գեւորգ Ալեքսանյանը հրաժարվեց խոսել` նշելով միայն, որ «տհաճ է այդ թեմայով խոսել»:

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը կատարվածի վերաբերյալ մամուլի հրապարակումներն ընդունել է` որպես հաղորդում հանցագործության մասին: Ոստիկանության Շիրակի մարզի վարչության պետն արդեն հարցաքննվել է:

Տպել
Ամենաշատ