News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Պատկերացրեք՝ եվրոպական քաղաքներից մեկում Թալեաթ փաշայի հուշարձանն են կանգնեցնում: Սոցիալական ցանցերի օգտատերերից մեկի արտահայտությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին՝ անդրադառնալով Երեւանի քաղաքապետարանի որոշմանը տեղադրել Անաստաս Միկոյանի հուշարձանը:

Նրա խոսքով՝ հարցն այն չէ, որ նա կողմ է կամ դեմ հուշարձանի կանգնեցմանը: «Այս առթիվ իմ կարծիքներն ինչ-որ քննադատության արժանացան: Սոցցանցերից մեկում ես հանդիպեցի լավ արտահայտության. «Պատկերացրեք, որ եվրոպական քաղաքներից մեկում Թալեաթ փաշայի հուշարձանն են կանգնեցնում: Եթե մեր (հայ) դեսպանն այդ դեպքում լռեր, ինչպես եք կարծում, հարկ կլինե՞ր առհասարակ հեռացնել նրան այդ պաշտոնից, թե ոչ: Ահա եւ պատասխանը»,- ընդգծել է Զդիսլավ Ռաչինսկին:

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Անաստաս Միկոյանի հուշարձանի տեղադրման հարցը: Զդիսլավ Ռաչինսկին հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները հաշվի կառնեն լեհ ժողովրդի զգացմունքներն այդ հարցում: Անաստաս Միկոյանի անունը կապված է 1940թ.-ին Սմոլենսկի մարզի կատինա շրջանում լեհ 22 հազար սպաների գնդակահարության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ