News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) գտնում է, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն կարողանա ապահովել նոր կառավարության ծրագրով նախատեսված առնվազն 5 տոկոս տնտեսական աճը, այլեւ տնտեսությունն ավելի քիչ կաճի, քան այս ապրիլին կանխատեսել է հիմնադրամը՝ 4.3 տոկոս:

«Ազատությանը» տված հարցազրույցում Հայաստանում ԱՄՀ-ի ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսը այս տարի մեր երկրում հիմնադրամի կողմից սպասվող տնտեսական աճի կրճատումը նախ եւ առաջ բացատրել է Ռուսաստանի տնտեսական իրավիճակի վատթարացմամբ:

«Հայաստանի մակրոտնտեսական վիճակը շարունակում է բարենպաստ մնալ, սակայն խնդիր է տնտեսական աճը: Մեր ենթադրությունն այնպիսին էր, որ 2009-ի ճգնաժամից հետո այս տարի 4.3 տոկոս տնտեսական աճ կարող էր գրանցվել Հայաստանում, եւ ենթադրվում էր, որ կիրականացվեն մակրոտնտեսական այնպիսի քաղաքականություն եւ կառուցվածքային բարեփոխումներ, որոնք էլ կնպաստեն աճի նման մակարդակի ապահովմանը: Սակայն այս տարվա սկզբից մենք բացահայտեցինք Հայաստանի տնտեսական աճի նվազման ուղղությամբ կարեւոր ռիսկեր: Ցավոք, նվազման ուղղությամբ ռիսկերը նյութականացան: Դրանցից մեկը Ուկրաինայի եւ Ռուսաստանի ճգնաժամն է: Այժմ ԱՄՀ-ի գնահատականն այն է, որ այս տարի Ռուսաստանում տնտեսական աճը կլինի 0 տոկոս, այսինքն աճ չի լինի։ Եվ սա իր ազդեցությունը կունենա նաեւ Հայաստանի տնտեսության վրա»,- ասել է Դաբան Սանչեսը։

ԱՄՀ-ի ներկայացուցիչը շարունակել է. «Ըստ նախնական տվյալների՝ այս հունվար-ապրիլ ժամանակահատվածում Հայաստանի տնտեսությունն աճել է 3.6 տոկոսով: Իհարկե, սա ավելի ցածր է թիվ, քան տարեսկզբին մենք կանխատեսել էինք՝ 4.3 տոկոս։ Այս է պատճառը, որ այժմ մենք Հայաստանի իշխանությունների հետ աշխատում ենք մակրոտնտեսական սցենարի վերանայման ուղղությամբ»:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ