News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վիրտուալ հնեաբանները, ուսումնասիրելով Curiosity մարսագնացից ստացված լուսանկարները, Կարմիր մոլորակի վրա գերեզման են հայտնաբերել, վրան էլ` խաչ:

Լուսանկարը Մարսի տարեկան շրջադարձի 563-րդ օրվա ընթացքում է արվել: Կադրում ոչ միայն խաչ, այլ նաեւ` շիրմաքարի նմանությամբ օբյեկտի մի անկյունն է երեւում:

Խաչն ակնհայտորեն մակերեւույթի արտացոլանք չէ` այն վեր է խոյանում: Իսկ մի փոքր ավելի ստորին հատվածում տեղակայված սալիկի առկայությունը հանգեցնում է այն մտքին, որ Curiosity-ն, ամենայն հավանականությամբ, տեղական գերեզմանատուն է գտել, հաղորդում է «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ն:

Բայց ո՞վ է այնտեղ թաղված: Դժվար թե` տեղացի որեւէ մեկը: Քանի որ, եթե գիտնականների խոսքին հավատանք, կյանքը Կարմիր մոլորակի վրա, եթե նույնիսկ գոյություն է ունեցել, ապա մահացել է դեռեւս միլիարդավոր տարիներ առաջ: Իսկ այդ ժամանակներից ի վեր ոչ մի նյութեղեն բան մնալ չէր կարող: Ստավում է` Մարսում այցելուներ են եղել: Եվ ոչ այնքան վաղուց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ