News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրն առաջին քայլն է` մուտքի արտոնագրի չեղարկման ճանապարհին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտնել է ԵՄ միգրացիայի հարցերով խորհրդատվական խմբի Հայաստանի մասով նախկին խորհրդատու Էլեոնորա Վերգերը:

Նրա խոսքով, Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրն անմիջական կապ ունի ռեադմիսիայի մասին համաձայնագրի հետ: «Համաձայնագրերի` ուժի մեջ մտնելուց հետո միայն մեկ տարի անց կարելի է գնահատել, թե արդյոք դրանց իրականացումը հաջող է ընթացել: Այնուհետեւ Հայաստանը կարող է Եվրամիության հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմի մեկնարկի շուրջ երկխոսություն սկսել: Այդ տեսանկյունից վիզային ռեժիմի պարզեցման եւ ռեադմիսիայի մասին համաձայնագրերը մեծ կարեւորություն են ներկայացնում», - նշել է Վերգերը` եւս մեկ անգամ ընդգծելով, որ մոտավորապես մեկ տարի հետո Հայաստանը կարող է առանց մուտքի արտոնագրի սահմանային ռեժիմի մասին երկխոսություն մեկնարկել ԵՄ-ի հետ, ինչն ինքնին երկար գործընթաց է լինելու: Որպես օրինակ փորձագետը Մոլդովան է բերել, որ հիշյալ թեմայի շուրջ բանակցությունները դեռեւս 2010թ.-ին էր սկսել. արդյունքում առանց արտոնագրի ռեժիմը միայն 4 տարի անց սկսեց գործել:

«Այդուհանդերձ, առանց արտոնագրի ռեժիմը Հայաստանի հաջորդ քայլն է լինելու: Այդ մասին նաեւ վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագրի նախաբանում է նշած: Այնտեղ ասվում է, որ ինչպես ԵՄ-ն, այնպես էլ Հայաստանը աշխատանքներ են տանում երկարաժամկետ հեռանկարում արտոնագրային ռեժիմի չեղարկման ուղղությամբ: Հետեւապես, երկու կողմերն էլ վիզային ռեժիմի ազատականացման քաղաքական հակվածություն ունեն», - ընդգծել է Էլեոնորա Վերգերը:

Հիշեցնենք` Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված վիզային ռեժիմի կարգի պարզեցման եւ ռեադմիսիայի մասին համաձայնագրերը ուժի մեջ են մտել 2014թ. հուվարի 1-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ