News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայ սահմանապահները խիստ պատժել են հակառակորդին: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին, եւ ԼՂՀ-ի հետ շփման գծում տեղի ունեցած միջադեպերը:

«Մենք պետք է հասկանանք, որ նման իրավիճակը պարբերաբար կրկնվում է: Մենք բարդություններ ունենք անմիջական մեզ հետ շփման մեջ գտնվող հակառակորդի հետ կապված: ԼՂՀ պաշտպանության բանակի վերահսկողության հատվածում դիվերսիոն հետախուզական գործողությունների փորձ է արվել, բայց մեր սահմանապահները նախազգուշացրել են եւ խստորեն պատժել հակառակորդին, որը սպանվածներ ու վիրավորները տալով նահանջել է»,-հայտարարել է Օհանյանը:

Նրա խոսքով՝ հասկանալի է, որ Ադրբեջանն ավելի շատ հնարավորություններ ունի, բայց հայկական կողմը վերահսկում է նրա գործողությունները: «Հակառակորդը պարբերաբար գնում ու թարմացնում է սպառազինությունը, բայց մենք պետք է հասկանանք, որ բանակը չի գնահատվում միայն սպառազինությամբ: Զենքն, առաջին հերթին, պետք է յուրացնել, իսկ հետո շահագործել ու պահպանել: Պետք են մարդիկ, որոնք անհրաժեշտ ձեւով դա անեն: Այդ առումով Հայաստանի ՊՆ-ն եւ ԼՂՀ ՊԲ-ն պահպանում են հավասարակշռությունն առանց երրորդ կողմի՝ ի հաշիվ որակյան պատրաստվածության եւ բարձր մարտական ոգու»,-ընդգծել է Սեյրան Օհանյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ