News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի մայրաքաղաքը, Մումբաիից եւ Պունտա-Կալեից մի փոքր առաջ անցնելով, վարկանիշային ցանկով ճամփորդությունների համար ամենավատ քաղաքներից մեկն է ճանաչվել: Գործակիցները կայքերից մեկի 54 հազար այցելուների օնլայն-հարցման արդյունքում են հաշվարկվել:

Հրապարակվել է նաեւ լավագույն քաղաքների ցանկը: Զբոսաշրջիկները բնակավայրերի գնահատումն իրականացնելիս 16 չափորոշիչներից են օգտվել, հաղորդում է Lenta.ru-ն:

Բացի «ընդհանուր տպավորություն» անվանակարգում ձեռք բերած «բրոնզից», Մոսկվան անառարկելի «առաջնորդ» է ճանաչվել քաղաքների տուրիստական գրավչությունը նկարագրող այնպիսի չափորոշիչներով, ինչպիսիք են բնակիչների սիրալիրությունը, տաքսի ծառայությունների որակը, ճամփորդության «գին-որակ» հարաբերակցությունը, հյուրանոցների որակը եւն:

Ռուսաստանի նաեւ վերջինից երկրորդ տեղում է հայտնվել այնպիսի անվանակարգերում, ինչպիսիք են «լավագույն շոփինգը» եւ «քաղաքի հարմարավետությունը` երեխաների հետ ճամփորդող ընտանիքների համար»:

Զբոսաշրջային քաղաքների հետնապահ Մումբաին առանձնացնում են փողոցում թափված աղբի համար: Որոշ քաղաքներ էլ տեղանքի կողմնորոշման հարցում են լուրջ բարդություններ առաջացնում:

Զբոսաշրջիկները լավագույն քաղաք են ճանաչել Տոկիոն: Այն առաջատարն է այնպիսի անվանակարգերում, ինչպիսիք են «լավագույն հասարակական տրանսպորտը», «լավագույն տաքսիները» եւ «ամենասիրալիր տեղացիները»:

Արծաթե մրցանակակիր Նյու-Յորքն իր ռեստորանների եւ տեսարժան վայրերի բազմազանությամբ է առանձնացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ