News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում այսօր՝ մայիսի 27-ին, տեղի ունեցավ ֆակուլտետի վերանորոգված ու տեխնիկապես հագեցված համակարգչային լսարանի բացումն ու գրադարանի վերաբացումը։ Բուհի լսարանի բացման արարողությանը ներկա էին ոչ միայն «ԱրմենՏելի» եւ համալսարանի ղեկավարության անձնակազմը, այլեւ «ԱրմենՏելի» սեփականատեր «ՎիմպելԿոմ» խմբի կորպորոտաիվ հաղորդակցության տնօրեն Բոբի Լիչը։

«Սա իմ առաջին այցն է Հայաստան, եւ ես շատ ուրախ եմ, որ այն համընկավ այս գեղեցիկ իրադարձության հետ, որն իրականացվում է ԱրմենՏելի շնորհիվ։ ՎիմպելԿոմը աշխարհի տարբեր հատվածներում է գործում, այդ թվում Հյուսիսային Ամերիկայում, Աֆրիկայում, Ասիայի մի շարք երկրներում, եւ անկախ գործունեության տարածաշրջանից, մեր ընդհանուր նպատակն է աջակցել  երիտասարդներին իրականացնելու իրենց նպատակները։ Այս աջակցությունը ՎիմպելԿոմն իրականացնում է տարբեր ճանապարհներով. բարեգործություն ենք իրականացնում համալսարաններում, ինչպես օրինակ՝ Հայաստանում, աջակցում ենք կանանց կրթությանը, այնպիսի երկրներում, ինչպիսին օրինակ՝ Պակիստանն է»,- նշեց Լիչը՝ բացման արարողությունից հետո։

«ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշեց, որ Հայաստանում «Բիլայն» ապրանքանիշի սոցիալական քաղաքականության հիմքում դրված է կոնկրետ մարդկանց կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացման գաղափարը։ «Այսօր այդ ծրագրերից մեկն ենք ներկայացնում, որն իրականացրել ենք Երեւանի պետական համալսարանի հետ։ Այս լսարանը եւ գրադարանը տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրայի ուսանողների համար է։ Բացի այս ծրագրից շատ այլ տարբերակներ էլ քննարկում ենք, այդ թվում նաեւ ԵՊՀ-ի հետ, սակայն կարծում եմ, դրանց մասին կարել է խոսել, երբ դրանք արդեն իրականացված լինեն։ Բիլայնը միշտ աջակցել է ապագային միտված ծրագրերին»,- նշեց Պյատախինը։

Նշենք, որ  լսարանը վերազինվել է ժամանակակից համակարգիչներով, մոնտաժվել է ներքին ցանց։

Տեղեկացնենք, որ 2008թ-ից սկսած «ԱրմենՏելը» Հայաստանում կրթության աջակցության 100-ից ավելի ծրագիր է իրականացրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ