News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ՝ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների կոմիտեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը՝ դատապարտվածների հանձնման վերաբերյալ, Ռամիլ Սաֆարովի գործով: ԵԽԽՎ կայքում հրապարակված հայտարարության մեջ կոմիտեն դա անվանել է «միջազգային հարաբերություններում եւ օրենքի գերակայության հարցերում բարի մտադրությունների սկզբունքի խախտում»:

Կոնվենցիան պահանջում է դատապարտված օտարերկրացիներին հանձնել իրենց հայրենիքին: Դրա նպատակը մարդասիրական է եւ միտված է դատապարտյալների՝ հասարակությանը վերաինտեգրելուն ու վերականգնման հեռանկարներին:

ԵԽԽՎ կոմիտեի բանաձեւի նախագծում, որ հիմնված է բրիտանացի խորհրդարանական Քրիսթոֆեր Չոուփի զեկույցի վրա, մտահոգություն է հայտնվում, որ կոնվենցիան կիրառվել է Ադրբեջանին հանձնելուց հետո Ռամիլ Սաֆարովի անհապաղ ազատումն արդարացնելու համար: Սաֆարովը դատապարտվել է ՆԱՏՕ-ի թրեյնինգի ժամանակ հայ սպայի սպանության համար: Ադրբեջան վերադառնալուց հետո Սաֆարովին դիմավորել են որպես հերոսի, անհապաղ ներել՝ հունգարական դատարանի կողմից նշված պատժաժամկետի նվազագույն մասն իսկ չմարած, նաեւ բարձրացրել են կոչումը:

Հայտարարության մեջ ասվում է, թե կոնվենցիան «նախատեսված չէ դատապարտյալներին հայրենիքում ազատ արձակելու համար»:

Նշենք, որ բանաձեւի նախագիծը ներկայացվելու է ԵԽԽՎ քննարկմանը 2014թ. ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ