News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Շվեյցարական Exit ընկերության (որն օգնում է անբուժելի հիվանդներին հեռանալ կյանքից) մի  խումբ որոշել է ընդլայնել իր մատուցած ծառայությունների ցանկը։ Այժմ նրանք իրենց ծառայություններն առաջարկում են այն ողջ եւ առողջ մարդկանց, ովքեր չունեն ոչ մի մահացու հիվանդություն եւ չեն ցանականում մահանալ բնական մահով։ 

Ընկերության ղեկավարները իրենց ծառայությունների շարքում ներառել են նաեւ «մահանալ ցանկացող տարեց մարդու ազատ մահվան իրավունքի» իրականացումը, գրում է Russia Today-ը։

Այն կօգնի էվթանազիա կատարել ծերացման հետ կապված ֆիզիոլոգիական եւ հոգեբանական հիվանդություններով տառապող մարդկանց։

1940-ական թվականներին Շվեյցարիայում ինքնասպանության գործում օգնությունը քրեապես պատժելի չէր համարվում։ Նման դեպքերը արձանագրվում են տեսաժապավենի վրա՝ ոստիկանների եւ հատուկ ծառայությունների ներկայությամբ, կատարվում էր զննություն, հարցաքննվում են բարեկամներն ու ընկերները, որոնք կարող են վկայություն տալ։ Եթե եսասիրական շարժառիթներ չկան, ապա նման օգնությունը հանցագործություն չի համարվում։

Շվեյցարական բժշկական ասոցիացիան, այնուամենայնիվ, քննադատել է ընկերության այս քայլը։ Նրանք կարծում են, որ այս դեպքում հավանական է, որ ընկերությունը կդրդի ողջ եւ առողջ մարդկանց ինքնասպանության դիմել։ Սակայն Exit ընկերությունը ժխտում է նման սցենարները, քանի որ կյանքից հեռանալ ցանկացողների մեծամասնությունը արդեն երկար տարիներ շարունակ այս ընկերության հաճախորդներն են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ