News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ «Sea2Sea» տարածաշրջանային նախագծի շրջանակում մայիսի 28-ին Երեւանում անցկացվեց «Անսահման հիփ-հոփ» մրցույթի ամփոփիչ միջոցառումը:

Միջոցառման առաջին հատվածում ելույթ ունեցավ ԱՄՆ-ից ժամանած Soul Street պարային քառյակը, ապա 19 հայ մասնակիցները, որոնց  84 հայտ ներկայացրած մասնակիցներից ընտրել էր ամերիկյան խումբը։

Նախընտրական փուլերի արդյունքներով լավագույնը ճանաչված մասնակիցները հուլիս 20-26-ը կմեկնեն Բաթում՝ մասնակցելու տարածաշրջանային գալա-ներկայացմանը։

Առաջիկա 2 շաբաթների ընթացքում Soul Street-ը կլինի տարածաշրջանի մյուս երկրներում, որտեղ նույնպես կընտրվեն լավագույնները։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մրցույթի մասնակիցներն ընտրվել են հանրապետության տարբեր քաղաքներում անցկացված նախընտրական փուլերի արդյունքներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ