News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կանդական Մոնրեալում նորածին աղջկան առեւանգել էին հենց ծննդատնից: Չորս հոգի առեւանգման մասին հաղորդագրությունը տեսել էին «Facebook»-ում եւ անցել որոնման: Արդեն երեք ժամ անց աղջկան գտել էին:Մայիսի 26-ին Մոնրեալում ծննդատնից առեւանգել էին նորածին Վիկտորիային:

Քվեբեք նահանգի ոստիկանությունը հաղորդել էր, որ կին է առեւանգել՝ բուժքրոջ կերպարանքով, նա մտել է ծննդատան բաժանմունք, անձնակազմից ոչ ոք նրան չի կանգնեցրել, հաղորդում է «CBCNEWS»-ը:Ոստիկանները պարզել են, թե ինչ արտաքին ունի կասկածյալը, ինչպես նաեւ պարզել են, որ նա, հնարավոր է, «Toyota Yaris» մակնիշի մեքենայով է:Ոստիկանության սերժանտ Մարտին Ասելինը նշել է, որ լրատվամիջոցները, սոցցանցերն ու հասարակ քաղաքացիներն ակտիվ մասնակցել են որոնողական աշխատանքներին. «Լրատվամիջոցներն իսկապես օգնեցին արագ տարածել առեւանգողի լուսանկարը:

Նրան հնարավոր էր տեսնել հեռուստացույցով, «Facebook»-ում եւ մարդիկ արագ մեզ տրամադրեցին հարկավոր տեղեկությունները, հաղորդում է «Russia Today»-ը:Չորս երիտասարդ երեխայի առեւանգման մասին հաղորդագրությունը տեսել էին հենց սոցցանցում, որոշել էին անցնել «Toyota Yaris»-ի որոնմանը: Նրանք ոստիկանություն են կանչել, երբ նմանատիպ մեքենա են տեսել, եւ առեւանգումից երեք ժամ անց աղջիկը փրկված էր: Ավելի ուշ ընկերներն աղջկան այցելել են հիվանդանոցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ