News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանի դատարանը 47-ամյա Ռոյա Սոբերի Նեջաթ Նոբախտին «իսլամի հասցեին վիրավորանք հասցնելու համար» 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Վերջինս Իրանում ապրող իր ազգականներին հյուրընկալվելիս Facebook սոցիալական ցանցում երկրի կառավարությանն ուղղված «ստորացուցիչ» մեկնաբանություն է թողել: Նա Իրանի ռեժիմը «խիստ իսլամական» է որակել:

Ձերբակալված կնոջ ամուսինը մտահոգություն ունի, որ ազատազրկում ենթադրող վճիռը կարող է մահապատժով փոխարինվել: Այնուամենայնիվ, նա ձեռնպահ կմնա Իրան այցելելու գաղափարից, քանի որ վախենում է, որ իրեն էլ կարող են ձերբակալել, The Independent-ին վկայակոչելով հաղորդում է Lenta.ru-ն: 

Նոբախտը եւ նրա ամուսինը միաժամանակ Իրանի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են: Այնուամենայնիվ, վերջին վեց տարիներին զույգն Անգլիայում է ապրել: 2013թ. հոկտեմբեր ամսին Իրանի իրավապահները ձերբակալել էին Նոբախտին ու եւս 8 ամբաստանյալների հետ միասին պետության դեմ հակաքարոզչություն իրականացնելու, սուտ տեղեկություններ տարածելու եւ իսլամական հանրապետության հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեիի մասին վիրավորական արտահայտություններ թույլ տալու մեջ մեղադրել: Բոլոր մեղադրյալները 7-ից 20 տարվա ազատազրկման են դատապարտվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ