News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ձեռնարկատերերի համար աշխարհագրական սահմանափակումներ գոյություն չունեն: Ինչպես որ «Skype»-ի շնորհիվ Էստոնիան տեխնոլոգիական նորարարությունների ավանգարդում հայտնվեց, այնպես էլ գլխավորապես Հայաստանում գործող մի կազմակերպություն Կովկասում մշակվող սթարթափների ոլորտը աշխարհի ուշադրության կենտրոն բերելու մտադրություն ունի, գրում է «Forbes» ամերիկյան պարբերականը:

Եթե ծրագիրը հաջողության արժանանա, ապա դա կարող է ոչ ոքի կողմից չսիրված պրեզենտացիոն գործիքի` «Powerpoint»-ի վերջը նշանակել: «Voiceboard»  ընկերությունը պրեզենտացիոն նոր պլատֆորմ է ստեղծում, որը զեկուցողներին ձայնային հրահանգներով եւ ժեստերով կառավարման հնարավորություն կընձեռի:  Նախաձեռնողական խումբը, հայկական գրասենյակն ընդլայնելու փորձերից զատ,  մարտ ամսից ի վեր ապրանքի ցուցադրական տարբերակն է տրամադրում: Պլատֆորմի պաշտոնական ներկայացումն, ամենայն հավանականութամբ, հունիս ամսին տեղի կունենա: Այն սկզբից միայն ձայնային կառավարմամբ է գործելու. ժեստերն ավելի ուշ կավելացվեն: 

Ընկերությունն ամենակարճ ժամկետներում է հաջողություն գրանցել: Ամենասկզբում չորս ինժեներների «ուղեղի գրոհը» տնային պայմաններում է ծավալվել, սակայն հիմա արդեն, հայկական եւ բուլղարական գրասենյակներից զատ, մի առանձին ստորաբաժանում էլ Միացյալ Նահանգներում է գործում: Եթե «Voiceboard»-ին հաջողվի բիզնես-պրեզենտացիաների ոլոտում հեղափոխություն իրականացնել, ինչպես որ ժամանակին «Skype»-ը օնլայն շփումների համաշխարհային տեսքը փոխեց, Հայաստանը կարող է հաջորդ մեծ տեխնոլոգիական լուծմանը փնտրող ներդրողների քարտեզին հայտնվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ