News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Հարգելի ընթերցող NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը հրավիրում է կիրակի՝ հունիսի 1-ին, Երեւանի Մանկական երկաթուղի, մասնակցելու «Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա» կապակցությամբ իրականացվող բարեգործական ցուցահանդես-վաճառքին։ Ակցիայի շրջանակում վաճառվող պաղպաղակի ամբողջ գումարը, իսկ ձեռագործ իրերի, մանկական գրքերի մի մասը փոխանցվելու է Քարվաճառի շրջանի անապահով երեխաների կարիքները հոգալուն։

Արդեն երկրորդ անգամ մեր կողմից իրականացվող ակցիային այս անգամ էլ համաձայնել են մասնակցել Հայաստանում հայտնի շատ աստղեր եւ տարբեր ոլորտներում գործող մարդիկ։

Բարեգործական նպատակով իրականացվող ակցիային իրենց աջակցությունն են ցուցաբերում «Աշտարակ Կաթ», «Բոնիլաթ», «Մարիաննա» ընկերությունները, «Անտարես» ընկերությունը, Փ. Թերլեմզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ու Մինաս Ավետիսյանի գեղարվեստի մանկական դպրոցը, ձեռագործ պատրաստող բազմաթիվ մարդիկ, որոնցից ոմանք սիրիահայեր են։

Ակցիան տեւելու է ժամը 11-ից մինչեւ 18-ը։

Նախապես շնորհակալություն ենք հայտնում եւ սպասում մեր միջոցառմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ