News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշումից 93 ժամ հետո Թուրքիայի ամբողջ տարածքում Youtube-ի հասանելությունը վերականգնվել է։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ մարտի 27-ից Թուրքիայում փակված Youtube-ի հասանելությունը վերականգնելու համար Youtube-ի փաստաբան Գյոնենչ Գյուրքայնաքը, ակադեմիկոս Քերեմ Ալթըփարմաքը, Թուրքիայի փաստաբանների միությունը եւ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավորները դիմել էին Սահմանադրական դատարան՝ նշելով, որ Youtube-ի արգելափակումը խախտում է մարդու իրավունքները։

Այս դիմումներն ուսումնասիրած Թուրքիայի ՍԴ-ն որոշում է կայացրել, որ Youtube-ի արգելափակումը խախտում է մարդու իրավունքները եւ այն վերաբացելու որոշում է կայացրել։ ՍԴ-ի որոշումից 93 ժամ հետո Թուրքիայում վերականգնվել է Youtube-ի հասանելությունը։

Նշենք, որ Թուրքիայում Youtube-ը փակվել էր, երբ ինտերնտետում էին հայտնվել Թուրքիայի ԱԳ նախարարի , փոխնախարարի, Ազգային հետախուզության ծառայության պետի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի Սիրիայի վերաբերյալ  խոսակցությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ