News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աբովյան քաղաքի շախմատի դպրոցի ծնողները բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ մայիսի 23-ին հայտնվել է շենքի սեփականատերն ու պահանջել դադարեցնել շախմատի պարապմունքները:

«2006թ. դեկտեմբերի 28-ին մեծ հանդիսավորությամբ Աբովյան քաղաքի 45-ամյակի միջոցառումների շրջանակում Ձեր իսկ մասնակցությամբ քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում բացվեց Շախմատի դպրոցը: Դուք ներկա եք եղել նաեւ դպրոցի երկրորդ հարկի բացման միջոցառմանը: Ժամանակին այն համարվեց նվեր աբովյանցիներին, որի համար այսօր էլ շնորհակալ ենք Ձեզ: Դպրոցը շատ արագ դարձավ սիրված եւ ցանկալի կենտրոն մեր փոքրիկների համար, որտեղ շախմատային գիտելիքներ են ստանում քաղաքի եւ հարեւան համայնքների 100-ավոր երեխաներ: Նորակառույց շենքի եւ ստեղծված հարմարությունների գնահատականը եղել է հանրապետական եւ միջազգային մրցաշարերում մեր երեխաների գրանցած արդյունքները: Այսօր, դպրոցի սաները ներկայացնելով Աբովյանի համայնքը` մրցակցում են հանրապետության հաղթական ավանդույթներով հարուստ դպրոցների հետ: 2006թ-ից առ այսօր դպրոցը ոչ մի օր չի դադարեցրել իր աշխատանքը:

ՀՀ Շախմատի ֆեդերացիայի մեծարգո նախագահ, ցավոք սրտի մեր ուրախությունը պարզվեց՝ պետք է ավարտվեր այս տարվա մայիսի 23-ին, երբ դպրոցի տնօրինությունը տեղեկացրեց, որ դպրոցի առաջին հարկն ունի սեփականատեր, որը պահանջում է ազատել շենքը: Մեր զարմանքը կրկնապատկվեց, երբ պարզ դարձավ սեփականատիրոջ ով լինելը: Պարզվում է՝ այս շենքը նույնպես պատկանում է Աբովյանի նախկին քաղաքապետ Կ. Իսրաելյանին: Դպրոցի տնօրինությունը կատարելով նրա պահանջը՝ արդեն իսկ ազատել է առաջին հարկի տարածքը: Այն որ վտանգվել է 2014-2015 ուսումնական տարվա պարապմունքները եւ ընդունելությունը, արդեն իսկ փաստ է, բայց անթույլատրելի է երկրի նախագահի, պաշտոնատար անձանց ներկայությամբ հանդիսավոր դպրոց բացել եւ հայտարարել, որ այն համայնքի սեփականությունն է, իսկ ընդամենը մի քանի տարի անց պահանջել ազատել շենքը, քանի որ այն մասնավոր կառույց է»:

Տպել
Ամենաշատ