News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության կայքը շարունակում է ենթարկվել DDOS հարձակումների, կազմակերպության մամուլի ծառայությունից հայտնել են «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Նախորդ օրվանից սկսած, ԵԱՀԿ հասարակական կայքը տուժում է DDOS հարձակումներից: Արդյունքում կայքը դանդաղորեն է բեռնվում»,- «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է ԵԱՀԿ մամուլի ծառայության աշխատակից Տատյանա Բաեւան:

Նա նաեւ ասել է, որ ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների հետ հաղորդակցության ծառայության հետ համատեղ աշխատում են այդ խնդրի լուծման ուղղությամբ:

Ընդ որում ԵԱՀԿ-ն չի պարզել՝ հարձակումը որտեղից է կատարվում: «DDOS հարձակումը քրեական գործողություն է, որը կատարվում է տարբեր աշխարհագրական վայրերից կայքի էջերի բեռնումների հազարավոր համակարգված հարցումների միաժամանակ տեղադրման ճանապարհով: Անհնար է պարզել հարձակման ուղղությունը եւ դրա պատասխանատուին», ասել է Բաեւան: Ընդ որում, ԵԱՀԿ-ում   ներկայումս տվյալ հարձակման քրեական նախաքննության հարցը չի դիտարկում:

ԵԱՀԿ կայքի վրա հարձակումը սկսել է երեքշաբթի երեկոյան այն բանից հետ, երբ կայքում տեղադրվել է Ուկրաինայում ԵԱՀԿ Հատուկ դիտորդական առաքելության պարբերական զեկույցի կրճատ տարբերակը, որտեղ հաստավում է, որ դիտորդների կարծիքով Լուգանսկում վարչական շենքի վրա հարձակումը տեղի է ունեցել օդից չկառավարվող հրթիռով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ