News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» օրենքի փոփոխությունները, որոնք քրեական պատասխանատվություն են սահմանում ռուսաստանցիների համար այլ պետության քաղաքացիությունը թաքցնելու համար: Այդ մասին հաղորդում է իրավական տեղեկատվության պորտալը:

Փաստաթուղթը Պետական դուման ընդունել էր մայիսի 23-ին, մայիսի 28-ին այն հաստատել էլ Դաշնային խորհուրդը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Օրենքի համաձայն՝ ՌԴ քաղաքացիության ձեռք բերումից հետո մեկ ամսվա ընթացքում անձը երկրորդ քաղաքացիության առկայության մասին պետք է գրավոր ծանուցի ԴՄԾ տարածքային մարմնին: Պարտավորությունը չկատարելու դեպքում 200 հազար ռուբլի տուգանք է սահմանվել, կամ մեկ տարվա ընթացքում դատապարտյալի աշխատավարձի կամ այլ եկամուտների չափով, կամ մինչեւ 400 ժամ պարտադիր աշխատանքներով:

Նման պարտավորությունից ազատվում են միայն այն քաղաքացիները, ովքեր մշտապես բնակվում են արտասահմանում: Բացառություն է սահմանվել նաեւ Ղրիմի եւ Սեւաստոպոլի բնակիչների համար, ովքեր ռուսական անձնագիր են ստացել: Փաստաթղթի համաձայն՝ նրանք պարտավոր են երկքաղաքացիության մասին ծանուցել մինչեւ 2016թ.-ի հունվարի 1-ը: ՌԴ մյուս քաղաքացիները պարտավոր են ծանուցել օրենքի հրապարակումից հետո 60 օրվա ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ