News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդների թագավորության քաղաքացի Մարիամ Ղ.-ն մեղադրվում է Հայաստան անօրինական թմրանյութ բերելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հոկտեմբերին: Մարիամը Նիդեռլանդների Թագավորությունում ձեռք է բերել 0,06գրամ քաշով մեթադոն եւ 1,134 գրամ քաշով հաշիշ տեսակի թմրամիջոցներ: Հոկտեմբերի 23-ին Ամստերդամ-Փարիզ-Երեւան տարանցիկ չվերթով վերջինս ժամանել է Հայաստան՝ իր հետ բերելով նաեւ Նիդեռլանդներում գնված թմրանյութը: Այնուհետեւ, Մարիամը որոշել է այն վաճառել «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալին, սակայն գործն ավարտին հասցնել չի կարողացել:

Մարիամ Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով եւ 215-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջինը նախատեսում է ազատազրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով, երկրորդը՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: Մարիամը կալանավորված է:

Գործը քննվում է Մալաթիա-Սեբաստիա ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա հունիսի 13-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ