News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի կենդանաբանական այգում Երեւանի քաղաքապետարանի «Երեւանյան ամառ 2014» եռամսյա միջոցառումների ծրագրի հերթական միջոցառումն է անցկացվել, որը  նվիրված էր Շրջակա միջավայրի պաշտպանության օրվան։ Միջոցառման բացմանը մասնակցել է նաեւ Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ Քաղաքապետի տեղակալը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ ողջունելով նրանց նախաձեռնությունը։ 

Միջոցառմանը մասնակցել են բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական եւ առեւտրային կազմակերպություններ, որոնք անվճար տրամադրված տաղավարներում ներկայացրել են իրենց բնապահպանական գործունեությունը, ցուցադրել արտադրանքը։

Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառումը նաեւ քարոզչական առաքելություն ունի եւ բնության հանդեպ պատասխանատու ապրելակերպի կոչ է։

Շրջակա միջավայրի պաշտպանության օրվան նվիրված միջոցառումն անցկացվել է երեխաների ակտիվ մասնակցությամբ։ Խաղային տաղավարում երեխաները համակարգչային թեմատիկ խաղ-մրցույթի են մասնակցել՝ հեծանիվ մրցանակի համար, իսկ ցուցահանդեսում էլ ներկայացրել են իրենց բնանկար ստեղծագործությունները, ինչպես նաեւ միջացառման ընթացքում նկարազարդել են տրամադրված նկարակալ-տուփերը։ 

Երեւանի կենդանաբանական այգում Շրջակա միջավայրի պաշտպանության օրվան նվիրված միջոցառումն անցկացվել է Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ բնապահպանության նախարարության, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:

Հունիսի 5-ին ժամը 9:30-ից մինչեւ 17:00-ն Երեւանի կենդանաբանական այգու այցելուների համար մուտքն անվճար էր։

Տպել
Ամենաշատ