News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը


Թուրք հայտնի երգչուհի Սեզեն Աքսուն Գերմանիայի Մյունխեն քաղաքում համերգի ժամանակ կատարել է հայերեն, քրդերեն եւ թուրքերեն երգեր։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Մյունխենում կազմակերպված համերգի  ժամանակ թուրք հայտնի երգչուհի Սեզեն Աքսուն կատարել է  Ահմեդ Քայայի «Արտասվելիս» ստեղծագործությունը, որի երաժշտությունը գրել է Արա Դինքջյանը։

Կատարման վերջում Սեզեն Աքսուն իրեն չի կարողացել զսպել եւ արտասվել է եւ ասել. «Մարդկանց սիրեք մարդ լինելու համար»։ Հանդիսատեսն իր հերթին պատասխանել է երգչուհուն՝ կատարելով երգչուհու «Դու մի արտասվիր» երգը։

Համերգի ժամանակ երգչուհին կատարել է նաեւ հայերեն եւ քրդերեն երգեր։ 

Հայերեն կատարումը դիտելու համար ուշադրություն դարձրեք 3:48 րոպեից:

Կարող եք կարդալ նաեւ Հայերեն երգեր կատարող թուրք երգչուհին հայտարարել է, որ բոլոր հայերն իր բարեկամներն են

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ