Ոստիկանությունը ստուգում է Արմավիրից դուրս եկող բոլոր ավտոմեքենաները։
Նրանցից մեկը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ փախուստի դիմածին դեմքով ճանաչում են։ Նա հավելել է, որ տարածաշրջանում ուժեղացված ծառայություն է իրականացվում։
NEWS.am-ի նկարահանող խմբի օբյեկտիվում հայտնվել են տրանսպորտային միջոցների ստուգման կադրեր, որն իրականացնում են պարեկային ծառայության աշխատակիցները։
Այսօր ավելի վաղ «Հետք»-ը հայտնել էր, որ Արմավիրի դատարանից կալանավոր է փախել:











